News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թեեւ տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ընթացում, նախորդ ընտրությունների համեմատ, բացահայտ ընտրակաշառքները եւ ընտրակեղծիքները հասցվեցին նվազագույնի, այնուամենայնիվ, ավելի քան 300 հազար ընտրող գերադասեց չմասնակցել այս ընտրություններին, իսկ մասնակցած ընտրողներից մոտ 200 հազարի ձայները փոշիացել են՝ արդյունքում, մեր հասարակության զգալի, հիմնականում ընդիմադիր հատվածը, ներկայացված չի լինի այս Ազգային Ժողովում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային Օրակարգ» կուսակցությունը։

Կուսակցության հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Այսօր իր աշխատանքն է սկսում ՀՀ նորընտիր Ազգային ժողովը։ Այս Ազգային ժողովը ընտրվել է յուրահատուկ պայմաններում, երբ հեղափոխական ոգով տոգորված մեր քաղաքացիների շարունակական ճնշման ներքո նախորդ գումարման Ազգային ժողովը, որն ընտրվել էր լայնածավալ ընտրակաշառքների եւ վարչական ռեսուրսի օգտագործման պայմաններում, ստիպված եղավ գնալ փաստացի ինքնալուծարման եւ հնարավորություն ստեղծել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։

Ստեղծված իրավիճակում, սակայն, առանց «Ընտրական օրենսգրքում» եւ «Կուսակցությունների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների ընդունման եւ առանց նոր քաղաքական ուժերի ձեւավորման համար անհրաժեշտ բավարար ժամանակի՝ դժվար էր ակնկալել, որ նոր Ազգային ժողովում լավագույնս ներկայացված կլինի մեր հասարակության լիարժեք քաղաքական ընտրանին։ Թեեւ տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ընթացում, նախորդ ընտրությունների համեմատ, բացահայտ ընտրակաշառքները եւ ընտրակեղծիքները հասցվեցին նվազագույնի, այնուամենայնիվ, իշխող քաղաքական ուժի կողմից կիրառված բեւեռացնող հռետորաբանությունը, հիշատակված օրենսդրական անկատարությունը, նորաստեղծ քաղաքական միավորների մասնակցության դժվարությունները, եւ ընտրարշավի խիստ սահմանափակ ժամկետները, բերեցին նրան, որ նախորդ ընտրությունների համեմատ, ավելի քան 300 հազար ընտրող գերադասեց չմասնակցել այս ընտրություններին, իսկ մասնակցած ընտրողներից մոտ 200 հազարի ձայները փոշիացել են. արդյունքում, մեր հասարակության զգալի, հիմնականում ընդիմադիր հատվածը, ներկայացված չի լինի այս Ազգային Ժողովում։

Ի լրումն վերոնշյալի՝ Ազգային ժողովում փաստացի ձեւավորված քաղաքական մեծամասնությունը, ոչ մեծ բացառություններով, չունի պահանջված քաղաքական փորձառություն եւ ճանաչելիություն, խորհրդարանում է հայտնվել զգալի չափով հեղափոխական ոգեւորության ալիքի վրա եւ գտնվում է վարչապետի ու կառավարության անմիջական ազդեցության ներքո։ Թեեւ սա ընտրությանը մասնակցած մեր քաղաքացիների զգալի հատվածի ազատ կամարտահայտությունն է, սակայն այն իրականում կանխատեսելիորեն առաջ է բերելու լրջագույն խնդիրներ՝ պայմանավորված առաջին հերթին գործադիր իշխանության նկատմամբ սահմանադրական վերահսկողություն ապահովելու եւ կառավարությանը փաստացի հակակշիռ հանդիսանալու Ազգային Ժողովի անբավարար կարողությամբ։ Սա էլ, իր հերթին, կարող է կրկին բերել Հայաստանում միահեծան իշխանության սողացող վերականգման, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ինչին մենք բազմիցս ականատես ենք եղել նախորդ երեք տասնամյակների ընթացում։

Այս պայմաններում, մեր երկրի անվտանգության եւ զարգացման հիմնական երաշխիքը հասարակության կողմից նախանձախնդիր եւ հետեւողական վերաբերմունքն է նորընտիր Ազգային Ժողովի եւ ձեւավորվելիք Կառավարության նկատմամբ, եւ նրանց կողմից ընդունվող որոշումների եւ իրականացվող քայլերի նկատմամբ մշտական հանրային հսկողությունը։ «Ազգային Օրակարգ» կուսակցությունը, որպես նոր ձեւավորվող ընդիմադիր քաղաքական ուժ, պատրաստակամ է ստանձնել համապատասխան հանձնառություն, իր աջակիցների եւ գործընկերների հետ համատեղ մշտադիտարկման ներքո պահել պետական կարեւորության բոլոր այն խնդիրները, որոնք քննարկվելու են Ազգային ժողովում, դրանց մասին տեղեկացնել հանրությանը, ինչպես նաեւ տրամադրել սեփական դիրքորոշումները եւ գործողությունների այլընտրանքային տարբերակները։ Մեր կողմից հնարավոր է նաեւ անմիջական աշխատանք Ազգային ժողովի այն պատգամավորների հետ, որոնք կդրսեւորեն ինքնուրույն քաղաքական կեցվածք եւ մեզ համահունչ դիրքորոշումներ՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունը եւ զարգացումը։

Այսքանով մենք հաջողություն ենք մաղթում նորընտիր Ազգային ժողովին, եւ հույս հայտնում, որ այն կանի հնարավորը՝ արդարացնելու մեր հասարակության հավաքական ակնկալիքները»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ