News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկտչյանը պնդում է, որ ինքը ցուցարարներին չի անվանել «թափթփուկ»։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը։

«Ես իմ ասուլիսի ժամանակ ասել եմ, որ հարգանքով եմ վերաբերվում, իսկ իրենք ասում են, որ ուղիղով լսել են։ Եթե ես նման արտահայտություն եմ արել, պետք է իմ նկատմանբ հարուցել վարույթ, որի ընթացքում կպարզվեր, արդյոք արել եմ ես այդ արտահայտությունը, թե՝ ոչ։ Եթե ես արել եմ նման արտահայտություն, ես պատրաստ եմ համ պատասխանատվություն  կրել, համ ներողություն խնդրել, բայց ես ներողություն չեմ խնդրի մի բանի համար, որը որ չեմ արել   եւ ակնկալում եմ, որ թյուրիմացության համար, ինձ կասեն կներեք։ Մենք կարծում ենք, որ սա թքոց էր արադարադատության վրա  եւ մարդիկ պետք է հասկանան, որ եթե ես այսօր պաշտպանում եմ մի անձի,  անկախ նրանից, թե իրենք ոնց են վերաբերում այդ անձին, չի կարելի թիրախավորել փաստաբանին, դատավորին »,- ասաց նա։

Փաստաբանը նաեւ նշեց, որ երեկ տեղի ունեցած ակցիայի ժամանակ նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանը ցուցարարներից Ջիվան Աբրահամայանի եւ իր մեքենայի վրա թքող ցուցարարի  հետ քննարկել է, թե ոնց են ճնշում գործադրելու դատարանի վրա․ «Ըստ Ջիվան Աբրահամայնի պատգամավորի գալու նպատակն այն է, որ եթե դատարանը չկալանավորեց, իրենք պետք է ստիպեն, որ դատարանը կալանքի որոշում կայացնի»։

Փաստաբանը նշեց, որ մեքենան, որը հունվարի 11-ին դատական նիստից հետո վնասել էին ցուցարարները իրեն չէր պատկանում,  այսօր էլ մի խումբ փաստաբաններ Փաստաբանեյրի պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ հավաքվել են Վերաքննիչի մոտ՝ իր խախտված իրավունքները պաշտպանելու համար։

Փաստաբանների նբախագահ Արա Զոհրաբյանն էլ  լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք հիմքեր են տեսնում, որ փաստաբանին իր մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորում են, վնասում են մեքենան, ինչն իրենց համար անհանգստացնող է։

«Այսօր զգայուն քրեական գործերով փաստաբանները պաշտպանված չեն, բնականաբար, իմ կարծիքով դա հարված է մեր պետությանը։ Մենք այստեղ ենք, քանի որ ցանկանում ենք մեր փաստաբանին օժանդակենք, քանի որ խնդիրը կակայնում է նրանում, որ մի խումբ ցուցարարներ փաստաբանին նույնացնում են իր վստահորդի հետ»,-ասաց նա։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանի  մոտ զուգահեռ ակցիա նե իրականացնում Էջմիածնեցիները, ովքեր պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանի մոտ մեծ թվով ոստիկաններ են հսկում ցույցը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները հունվարի 12–ին մի քանի ժամով փակել էին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Տպել
Ամենաշատ