News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կառավարության շենքի առջեւ ակցիա է ընթանում, որը կազմակերպվել է 23 տարի առաջ սպանված Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովի հարազատների կողմից:

Բացի հարազատներից, ընկերներից, ծանոթներից ակցիային մասնակցում են բազմաթիվ իրավապաշտպաններ, փաստաբաններ, դասախոսներ:

Ակցիան նվիրված է Իոսիֆի մարդասպան Մհեր Ենոքյանի առաջիկա հավանական ազատմանը: Ավելի վաղ սպանվածի ընտանիքը նամակով դիմել էր երկրի նախագահին եւ վարչապետին:

Ըստ դատարանի վճռի՝ դաժան հանցագործություն կատարած անձի նախատեսվող ազատումը մեծ հասարակական հնչեղություն է առաջացրել:  

«Մենք դեմ ենք հրեշի ազատմանը»,  «Մենք դեմ ենք այս հարցում հեղափոխության կարգախոսների շահարկմանը», - նշում էին բազմամարդ ակցիայի մասնակիցները:

«Եթե դա ծեծկռտուք լիներ եւ պատահաբար սպանեին, ապա այսքան տարի անց հնարավոր կլիներ խոսել մեղքի քավության մասին: Սակայն եթե մարդը 20 տարեկանում ունակ է նման բանի, (հանցագործները անդամատել էին երիտասարդի մարմինը) նա իրավունք չունի հասարակության անդամ լինել», -ընդգծեց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Նման հանցագործին պատժի լիարժեք կրումից ազատելով՝ հաջորդ քայլը կարող է  լինել վենդետայի ինստիտուտի ներդնումը, քանի որ արդարադատությունը անգործության է մատնված», - այդ ժամանակ ասել էր ԵՊԲՀ ռեկտորը (1996 թ.):

Լրագրողների հետ զրույցում Արցախի նախկին օմբուդսմեն, Արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտոր, իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելիքյանն ասաց, որ տարիների ընթացքում հասարակությանը ներկայացվել է մեկ տեսակետ, հասարակական ուղղորդված կարծիք է ստեղծվել:

«Հասարակությունը պետք է տեղեկացված լինի նման գործերի ընթացքի մասին»,-ընդգծեց Մելիքյանը՝ հավելելով, որ պետք է հաշվի առնել տուժող կողմի կարծիքը, իսկ համաներման ինստիտուը չպետք է գործիք դառնա: Գործի վերսկսման հարցի վերաբերյալ Մելիքյանը նշեց, որ այդ հարցով ոչ մի խնդիր չի տեսնում:

Հատկանշական է, որ Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը (պաշտոնապես ամուսնացել են 2013 թ․), Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի մամուլի ծառայության ղեկավարն է: Ինչպես ակցիայի կազմակերպիչներն են նշում, նա ակտիվորեն օգտվել է պաշտոնեական լծակներից՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:

Պակաս կարեւոր չէ նաեւ, որ Արդարադատության նախարարությունը կտրականապես հրաժարվում է պատասխանել այն հարցին՝ արդյոք նախատեսվում է ազատ արձակել Ենոքյանին․ տեղեկատվությունը հասանելի է դարձել հանրությանը արտահոսքի շնորհիվ:

Մհեր Ենոքյանը առավելագույն պատժաչափի է դատապարտվել (հետագայում փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ) Իոսիֆ Աղաջանովի սպանության համար: Սպանությունը կատարվել է Գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ միասին: Ա. Հարությունյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման:

Իոսիֆ Աղաջանովին հասցվել են մի քանի տասնյակ դանակի հարվածներ: Սպանությունը կատարելով՝ մեղավորները մասնատել էին դժբախտ պատանու մարմինը, պայուսակի մեջ թաքցրել եւ թողել աղբավայրում, իսկ իրենք փորձել էին թաքնվել արդարադատությունից:

Ենոքյանի ազատ արձակման դեմ ստորագրահավաք է սկսվել: Խնդրագրի ներքո ստորագրել են շուրջ 1200 բուժաշխատողներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Դանիայի նախկին թագուհու ծննդյան տոնակատարությունները փոփոխվել են 400-ամյա հուշարձանի հրդեհի պատճառով
Սակայն պալատի դիմաց դեռևս պահակախմբի փոփոխություն է լինելու, որին դիտելու համար արդեն շատ մարդիկ են հավաքվել...
Ամենաշատ