News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշել է ԱԺ նախագահի թեկնածու չառաջադրել, քանի որ խնդիր չունի իր ձայնը չտալու քաղաքական կուսակցության ղեկավարին: Այս մասին ԱԺ-ում, այսօր՝ հունվարի 14-ին, իր ելույթում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հայաստանում Ազգային ժողովի դերը պատմականորեն ցածր է եղել, միշտ խոսվել է ԱԺ դերի բարձրացման մասին եւ ինչքան խոսվել է դրա մասին, այնքան այդ դերը նվազեցվել է: Այսօր Հայաստանը կանգնած է բաց մի հնարավորության առաջ, որը կարող ենք օգտագործել ու նոր ռելսերի վրա դնենք երկիրը. տանել առաջ կամ կարող ենք հին ձեւակերպումներով ու կարած կոստյումները հանգնելով՝ շարունակել ապրել: Մենք գտնում ենք, որ Ազգային ժողովը պետք է լինի լոկոմոտիվ», - հայտարարեց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Ազգային ժողովը պետք է վեր կանգնի իր քաղաքական մեծամասնությունից ու լինի բոլորի նախագահը՝ լինելով «անաչառ արբիտր»:

«ԱԺ նախագահի թեկնածու մենք չենք առաջադրել եւ կարծում ենք, որ այդ հարցում «մրցակցություն» չկա: Մենք քննարկել ու որոշել ենք մասնակցել ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը եւ կողմ քվեարկել ներկայացված թեկնածությանը: Պարոն Միրզոյան, ես ուզում եմ ասել, որ սա ըստ էության, կրեդիտ է, որը, որպես ԱԺ նախագահ, դեռեւս պետք է վաստակել:

Այսինքն՝ այն, ինչ ունենք, դա մենք գիտենք՝ մենք ձեզ ընտրում ենք ԱԺ նախագահ, բայց մենք չգիտենք, թե ինչպիսի նախագահ եք լինելու: Մենք ձեզ կրեդիտ ենք տալիս, որ ժամանակի ընթացքում քայլ առ քայլ ցույց տաք, որ բոլորի ԱԺ նախագահն եք, շենքում եք արդարություն ապահովում, դրսում եք բարձր պահում ԱԺ դերը եւ ամեն ինչ անում եք, որ ԱԺ-ն դուրս գա գործադիրի կցորդը լինելու դերից», - հայտարարեց Մարուքյանը:

Միեւնույն ժամանակ, «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը հայտարարեց, որ իրենք ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի պաշտոնում առաջադրելու են Մանե Թանդիլյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ