News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անթույլատրելի է դատարանի վրա հրապարակային ճնշում գործադրելը: Հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ սա հիշեցնում է նախաքրիստոնեական դարաշրջանի ժամանակները:

«Դատական համակարգը հատուկ վերաբերմունքի կարիք ունի: Ի՞նչ է նշանակում այն, որ բողոքողները ակցիա են անցկացնում՝ դատարանից պահանջելով Մանվել Գրիգորյանին կալանավորելու մասին որոշում կայացնել: Նման պայմաններում անհնար է խոսել անկախ դատական համակարգի մասին», - ասաց նա:

Լեւոն Բաղդասարյանն ընդգծեց, որ ավելի մեծ վրդովմունք  է առաջացնում այն, որ գլխավոր դատախազը դուրս է գալիս բողոքի մասնակցիների մոտ եւ ասում, որ որոշման բողոքարկման համար պատրաստվում է դիմել դատարան՝ փոխանակ կոչ անելու հարգել դատարանը:

«Կարծում եմ, որ մենք արժանի ենք արժանավոր իրավապահ համակարգ ունենալ, որն առաջնորդվում է ոչ թե զգացմունքներով, այլ փաստերով եւ  օրենքներով», - հավելեց նա:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու հիմքերին, ապա Լեւոն Բաղդասարյանի կարծիքով, դրանք չկան:

«Ոչ մի հիմք չկա կարծելու, որ Մանվել Գրիգորյանը, գտնվելով ազատության մեջ կարող է խաչընդոտել իրավապահ մարմինների եւ դատարանի աշխատանքին», - ասաց նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բողոքի ակցիայի մասնակիցները հունվարի 12-ին փակել էին Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհը:

Դեկտեմբերի 21-ի երեկոյան Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին: Այս որոշումը դատախազության կողմից  բողոքարկվել էր Վերաքննիչ  դատարանում: Կալանքի  մասին որոշումը ընդունվել էր 2018 թվականի հունիսի 19-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահող դատավոր Մարինա Մելքոնյանի կողմից:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է զենքի եւ զինամթերքի ապօրինի պահման եւ առանձնապես մեծ չափերի յուրացման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Ամենաշատ