News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մանվել Գրիգորյանի  կալանավորումը պահանջող մի քաղաքացինրը տուշոնկա, զուգարանի թուղթ եւ բժշկական արագաններ են դրել Վերաքննիչ դատարանի մոտ։ Ցուցարարների խոսքով՝ դա խորհրդանշում է Մանվել Գրգորյանի յուրացրած տուշոնկաները։

Ի տարբերություն նախորդ ակցիաների այսօր ակցիայի մանակիցները հայտարարել են, որ չեն թիրախավորելու փաստաբանին, նրանք այսօր միան վանկարկում են «Մանվել, տուշոնկա»։

Ցուցարարները վրդովեցին այն փաստից, որ Մանվել Գրիգորյանը դատարան չի ներկայացել, նրանք ասում են, որ նույնիսկ հայտնի չէ Մանվել Գրիգորյանի գտնվելու վայրը։

Նշենք, որ ակցիային զուգահեռ ընթանում է Մանվել Գրգորյանի  խափանման միջոցի գործով դատական նիստը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Տպել
Ամենաշատ