News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր՝ հունվարի 14-ին, հայտնվել է անհարմար վիճակի մեջ. նա «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է հունվարի 14-ին:

«Այո, իհարկե, վարչապետի թեկնածությունն առաջադրելու ենք այսօր»,-նշել էր Մակունցը:

Ստացվում է, որ Մակունցը տեղյակ չէ, որ Փաշինյանին ոչ թե առաջադրել են այսօր կամ «առաջադրելու են», այլ նրա թեկնածությունը ներկայացրել են նախագահին եւ նախագահն էլ հրամանագիրը ստորագրել է: 88 հոգանոց խմբակցության ղեկավարը, ըստ էության ծանոթ չէ Սահմանադրական կարգավորումներից:

Նշենք, որ ըստ սահմանադրության 149-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Ստացվում է, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը լավ չի տիրապետում սահմանադրությանը։

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում, սակայն Լիլիթ Մակունցը հերքեց, որ նման հայտարարություն է արել: Նա նշեց. «Ես չեմ հայտարարել նման բան, ես ասել եմ, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մենք առաջարկելու ենք նախագահի նշանակմանը, ոչ թե Ազգային ժողովում է քննարկվելու, որովհետեւ Ազգային ժողովում ըստ այսօրվա «ԱԺ Կանոնակարգ» օրենքի եւ Սահմանադրության նախատեսվում է մի քանի դեպք։ Այն դեպքում երբ խմբակցությունը ԱԺ–ում մեծամասնություն է կազմում, մեծամասնության թեկնածուն ներկայացվում է ՀՀ նախագահին եւ նա անմիջապես հաստատում է թեկնածությունը»:

Նշենք, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ առաջինը շնորհավորել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդման Մարուքյանը, որն ընդունվել է ծափահարություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել