News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկարներ իրենց տոնական եւ արձակուրդային օրերից:

Նա գրել է․ «Օրագիր. ինչպես անցան մեր տոնական եւ արձակուրդային օրերը»։

Փաշինյաններից կրտսերը՝ Արփին, առաջին անգամ խաշ է փորձել. տեսանյութում աղջիկը չոր լավաշ է մանրացնում եւ համտես անում:

Մեկ այլ տեսանյությում վարչապետի կինն աղջիկների՝ Արփիի եւ Շուշանի հետ «արտակարգ պայմաններում» նվերներ է փաթեթավորում: Կրսեր աղջիկը՝ Արփին, խնդրում է մորն օգնել նվերը թղթով փաթեթավորել, իսկ հետո ակտիվորեն օգնում է նրան՝ «սկոտչ, սկոտչ» գոռալով:

Աննա Հակոբյանը կիսվել է ավագ որդու՝ Աշոտի լուսանկարով, որը բանակից արձակուրդ է եկել: Լուսանկրում Արփին ամուր գրկել է եղբորը եւ սեղմվել  նրան:

«Արփին այնքան էր կարոտել Աշոտին, որ վերջին օրերին անընդհատ հարցնում էր. «Մամ, երբ է  գալու մեր Աշոտը»: Առաջին մեկ ժամը նա չէր հեռանում նրանից», – գրել Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը նաեւ ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի անգլերեն լեզվով հարցազրույցն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ