News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 24
Տեսնել լրահոսը

Պատգամավորները իմ աշխատողները չեն, սա բոլորովին այլ հիմնարկ է եւ այստեղ մարդկանց գործուղել են մարդիկ իրենց քվեով: Այս մասին, այսօր՝՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» դաշինքի կողմից ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը կարող է շարունակել չհաճախել ԱԺ նիստերին եւ այդ դեպում ինչ է անելու, Արարատ Միրզոյանն ասաց, որ չի ցանկանում անձնավորել հարցը. «Պատգամավորներն իրենք պետք է հարգանք դրսեւորեն ստացած քվեի ու ընտրողների նկատմամբ եւ բոլոր պատգամավորներն անխտիր պետք է ունենան այն հաճախելիությունը, որը սահմանված է օրենքով:

Եթե չի գալիս պետք է ունենա հարգելի բացակայություն, պետք է հասկանանք, թե հարգելին որն է: Եթե որեւէ այլ երրորդ պատգամավորի մոտ կասկածներ կծագեն բժշկի թղթի վերաբերյալ, ապա այդ տեղեկանքը կարող է նաեւ փորձաքննվել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ