News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միխայիլ Խաչատրյանի մայրը, որի որդու սպանության մեջ կասկածվում են նրա երեք թոռնուհիները, փորձում է բնակարանի գրանցումից հանել նրանցից մեկին՝ իր ավագ թոռնուհի Քրիստինային: Կինը հայցով դատարան է դիմել: Ավելի վաղ դատարանի որոշմամբ արդեն պաշտոնապես բնակարանից վտարվել է աղջիկների մայրը՝ Աուերիլան եւ նրանց ավագ եղբայրը՝ Սերգեյը, գրում է ՄԿ-ն:

Լիդա Մարտիրոսովնան հայցով դիմել էր Բուտիրսկի դատարան՝ իր երկսենյականոց բնակարանից Քրիստինա Խաչատրյանին գրանցումից հանելու համար: Հանգուցյալ Միխայիլ Խաչատրյանի քրոջ՝ Նաիրայի խոսքով նրա մայրը ստիպված էր հեռանալ բնակարանից, քանի որ աղջիկները ծաղրում էին նրան, երբ նրանց հայրը Երուսաղեմ էր մեկնել:

Լիդա Մարտիրոսովնան իբրեւ թե, չէր ցանկացել բողոքել որդուն՝ նրան ազատելով ավելորդ ապրումներից, որոնք կարող էին վատ անդրադառնալ նրա առանց այդ էլ թույլ առողջության վրա:

Այդ բնակարանում գրանցված ենք մենք՝ Միշայի բոլոր չորս քույրերը, նրա զարմիկ Արսենը եւ բնակարանի սեփականատեր Լիդա Մարտիրոսովնան:

Մայրս այդպես էլ ասաց, որ նա հավերժ չէ եւ քանի դեռ ողջ է, նա ցանկանում է իր բնակարանից դուրս հանել իր որդու մարդասպանին, պատմում է Նաիրան:

Բացի այդ հայցադիմումում Միխայիլ Խաչատրյանի մայրը նշել է, որ Քրիստինան երբեւէ  չի  վճարել կոմունալ վճարները եւ բնակարանի պատշաճ վիճակի պահպանման համար ոչ մի մասնակցություն չի ունեցել:

Բացի այդ ըստ ազգականների՝ դեռ հոր կենդանության ժամանակ Քրիստինայի պարտականությունների մեջ էին մտնում կոմունալ վճարները, բայց Միխայիլ Խաչատրյանի դեմ դաժան հաշվեհարդար տեսնելուց հետո պարզվել է, որ իբրեւ թե կոմունալ վճարներից պարտք է առաջացել՝ ընդհանուր 70 հազար ռուբլի չափով:

Դատական նիստը նշանակվել է հունվարի 21-ին:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 1-ին Բուտիրսկի դատարանն արդեն Լիդիա Մարտիրոսովնայի հայցով որոշում էր ընդունել բնակարանից Միխայիլ Խաչատրյանի այրու եւ նրանց ավագ որդու վտարման մասին:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ամենաշատ