News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ահա արդեն մի քանի տարի նպատակաուղղված հանրային կարծիք է ձեւավորվել Իոսիֆ Աղաջանովին սպանած Մհեր Ենոքյանի օգտին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Մհեր Ենոքյանի ենթադրվող համաներման: 

«Տեղ է գտել Ենոքյանի եւ նրա կնոջ կողմից միակողմանի լուսաբանում: Ընթացել է հերոսականացման գործընթաց»,- նշեց Ելենա Աղաջանովան: Նրա խոսքով՝ ընտանիքը համաներում ստանալու փորձերին չի միջամտել, քանի որ Ենոքյանի իրավունքն է այդ մասին խնդրելը: «Բայց հիմա պահը հասունացել է: Ըստ երեւույթին, հանրային կարծիքը զուր չի ստեղծվել: Տուժած կողմը պետք է տեղեկացված լինի գործընթացի բոլոր փուլերից: Այլապես ստացվում է, որ նրա ազատման մասին կիմանանք՝ նրան պատահաբար փողոցում հանդիպելով»,- նշեց սպանվածի քույրը:

Նշենք, որ Արդարադատության նախարարությունը հրաժարվում է պատասխանել Մհեր Ենոքյանի առաջիկա համաներմանն առնչվող հարցին:

Նա հիշեցրեց, որ սպանված Իոսիֆի ծնողները երկու հանցագործի համար էլ մահապատիժ էին պահանջում: «Բայց դատարանն այլ կերպ որոշեց: Ինչ-ինչ հանգամանքներ հաշվի առնելով՝  մեկին 15 տարի տալ, մյուսին մահապատժի դատապարտել: Երբ առաջինն ազատվեց, Ենոքյանը սկսեց խոսել իր անմեղության մասին եւ մեղքը բարդել հանցակցի վրա, քանի որ նույն հանցագործության համար երկրորդ անգամ դատել չի կարելի»,- նշեց Ելենա Ազաջանովան:

Ուշագրավ է, որ Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանը (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013-ին), Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի մամուլի ծառայության ղեկավարն է:

Մհեր Ենոքյանը առավելագույն պատժաչափի է դատապարտվել (հետագայում փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ) Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար: Սպանությունը կատարվել էր Գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ միասին: Ա. Հարությունյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման:

Իոսիֆ Աղաջանովին հասցվել էին մի քանի տասնյակ դանակի հարվածներ: Սպանությունը կատարելով՝ մեղավորները մասնատել էին դժբախտ պատանու մարմինը, պայուսակի մեջ թաքցրել եւ թողել աղբավայրում, իսկ իրենք փորձել էին թաքնվել արդարադատությունից:

Ենոքյանի ազատ արձակման դեմ ստորագրահավաք է սկսվել: Խնդրագրի ներքո ստորագրել են շուրջ 1200 բուժաշխատողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից
Միջնորդությունը պաշտոնապես ներկայացվել է, պատշաճ կերպով ձեւակերպվել է...
Բանվորները խոստովանել են, որ ծխել են Նոտր Դամի շինարարական փայտամածերի վրա
Վատ հանգցված ծխախոտը ոչ մի կերպ չէր կարող այդ հրդեհը հրահրել…
Դիմակավորված ավազակային հարձակում Երեւանում
Անհայտ անձը դիմակավորված մտել է Արցախի պողոտայի 10 շենքում գործող «Հելփ» դեղատուն և այնտեղ գտնվող դեղագետի կյանքին սպառնալիքներ տալով…
«Դռիկ Ալիկ»-ի վրա կրակողը 22-ամյա երիտասարդ է. նրան դեռ չեն հայտնաբերել
Հիշյալ քրեական գործով որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանության փորձը...
Արտակարգ դեպք Ն.Աղբալյանի անվան դպրոցում. ութ աշակերտ ծեծի են ենթարկել երկու աշակերտի
Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են ներկայացրել մի խումբ անձանց…
Ինդոնեզիայում հոգնածությունից մեռածների թիվը ընտրաձայների հաշվարկի ժամանակ հասել է 139-ի
Գերհոգնածությունից մեռածների թիվն Ինդոնեզիայում հասել է 139...
Ամենաշատ