News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ այծենակաճով կանանց նորից կհամեմատեր  «բանկերի կողոպտիչների» հետ, գրում է Metro-ն:

Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Ջոնսոնը մուսուլմանական հագուստով կանանց կողոպտիչների եւ փոստարկղերի հետ է համեմատում: 2018-ին Բրիտանիայում նրա արտահայտությունը սկանդալ էր առաջացրել: Դեպքի հետաքննության արդյուքնում պարզվել էր, որ թեեւ Ջոնսոնի լեզուն «սադրող» կարելի է համարել, բայց նա լիովին իրավունք ունի  երգիծանք օգտագործել իր տեսակետն արտահայտելու համար:

Ջոնսոնի շրջապատից աղբյուրի համաձայն՝ քաղաքական գործիչը չի պատրաստվում ներողություն խնդրել իր բառերի համար:

Նա չի ցանկանում նման ոչ միանշանակ հարցերի պատճառով թակարդի մեջ հայտնվել... Բացարձակ հիմարություն է, որ այդ արտԱհայտությունը նման ագրեսիվ արձագանք է առաջացրել... Եթե մենք թույլ չտանք պաշտպանել լիբերալ արժեքները, ապա ռեակցիոներների եւ ծայրահեղականների համար հող կնախապատրաստենք», — ասել է աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ