News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 23
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում իր խափանման միջոցի գործով քննությանը, քանի որ բուն միջնորդությունն այսօր հավանական է  չքննվի։ Այս մասին այսօր՝  հունվարի 14- ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ «Մի շարք ինքնաբացարկների հիմքեր ունենք, որոնք պետք է քննվեն, այսինքն այսօր հավանականությունը մեծ է, եր բուն միջնորդության քննությանը չենք անդրադառնա»,-ասաց նա։

Նշենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի և ՀՔԾ–ի կողմից  Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը։

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռեւս չի ուղարկվել Վերաքննիչ դատարան
Որոշումը թեեւ տրամադրվել է պաշտպաններին, սակայն մինչ այժմ անհասկանալի պատճառներով այն գործի նյութերի հետ միասին չի փոխանցվել...
Մարտի 1-ի ակտուալացումը Արցախի խնդրի կոնտեքստում իր մեջ նոր Մարտի 1 է պարունակում. Ստեփան Դանիելյան
Արցախի հարցը գնալով ավելի է լրջանում Ադրբեջանի ոգևորության ու Հայաստանի անգետության ֆոնին․․․
Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակեն. Գուրգեն Եղիազարյան
Նրա համոզմամբ, եթե Մանվել Գրիգորյանին ազատ արձակեին առանց վարչապետի հետ համապատասխան համաձայնեցման, ապա հենց այդ օրը նման որոշում ընդունած դատավորների հասցեին վարչապետի զայրացած խոսքը կհնչեր...
Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հերքման պահանջը
Միևնույն ժամանակ դատարանը նշել է, որ հերքում պետք է հրապարկվի վճիռն օրինական ուժ ստանալուց...
Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռեւս չի տրամադրվել պաշտպաններին
Դատական ակտը կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանի աշխատակազմից պաշտպաններին տեղեկացրել են, որ դատական ակտը դեռեւս պատրաստ չի...
Միջազգային ինչ հետևանքներ կունենա Քոչարյանի գործը. պաշտպանը բացատրում է
Հետհեղափոխական Հայաստանը դադարելու է լինել ազատության և մարդու իրավունքների Հայաստան․․․