News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» դաշինքը  ԱԺ փոխխոսնակի պաշտոնում կքվեարկի ԲՀԿ-ի թեկնածուի օգտին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ես կարծում եմ, որ տեղի են ունեցել ընտրություններ եւ ժողովուրդն ինքը ձեւավորել է  քաղաքական ուժերն այն համամասնությամբ, որը որ կա  եւ Էդմոն Մարուքյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էր,  որ այս ընտրությունները ձեւավորում են ոչ այնքան իշխանություն, որքան ընդդիմություն։ Մասնակիորեն համաձայնելով այս պնդման հետ պետք է արձանագրենք, որ ժողովուրդն ընտրել է ընդդիմություն եւ հենց այն համամասնությամբ, որը կա։ Տարբերությունը շատ մեծ չէ, բայց մանդատը քիչ չէ։ Մենք կարծում ենք, որ մենք իրավունք չունենք ժողովրդի քվեով ձեւավորված համամասնությունը խախտել։ Մենք հաշվի ենք նստում սրա հետ, մենք հարգում ենք ժողովրդի կատարած քվեարկությունը եւ  մեծությամբ երկրորդ խմբակցությանը եւ ամենամեծ ըդդիմադիր ֆրակցիայի թեկնածուի օգտին կողմ կքվեարկենք։ սա կարծում եմ՝ մեր չեզոք դերակատարումն է, զուտ հաշվի առնելով մարդկանց արդեն իսկ կատարված ընտրությունը։ Հակառակ դեպքում կարող է այնպես ստացվել, որ «Իմ քայլը» դաշինքը ձեւավորում է սիրելի ընդդիմություն, կամ ինչպես նախկինում էին ասում, մի քի այս բառը, վիրավորական, հարմար չեմ գտնում, գրպանային ընդդիմություն։ Մենք մեզ նման իրավունք որեւէ կերպ չենք վերապահում»,-ասաց Միրզոյանը։

Լրագրողի հակադարձմանը, թե սրանով «Իմ քայլը» դաշինքը ցույց չի տա արդյոք, որ իր համար ավելի ընդունելի ընդդիմություն է ԲՀԿ-ն, Արարատ Միրզոյանն ասաց, որ ոչ․ «Մեզ համար ընդունելի տարբերակն այն է, ինչն արդեն ընտրել է ժողովուրդը»։

Նշենք, որ մինչ այս եղել են առաջարկներ, որ «Իմ քայլը» խմբակցությունն ազատ թողնի քվեարկությունը, սակայն այդ մոտեցումը չի ընդունվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ