News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ պահպանվում են «էական տարաձայնությունները» խաղաղ պայմանագրի հարցում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյի հետ բանակցություններից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է РБК-ն:

 «Մենք դեռ ունենք զգալի տարաձայնություններ [խաղաղության պայմանագրի] վերաբերյալ: Դիրքորոշումները սկզբում տրամագծորեն հակադիր էին: Այս մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Սակայն Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու մեր առաջնորդների քաղաքական կամքը խրախուսում է մեզ այս երկխոսությունն ակտիվացնել», - ասել է Լավրովը:

Երկու երկրները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը համատեղ աշխատելու 1956 թվականի հռչակագրի հիման վրա` «ինչը նշանակում է նախ եւ առաջ առաջին քայլի անհետաձգելիություն՝ Ճապոնիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների ամբողջական ճանաչումը, այդ թվում՝ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը հարավկուրիլյան լեռնաշղթայի բոլոր կղզիների վրա», նշել է նա։

Երկու երկրների արտգործնախարարների միջեւ բանակցությունները սկսվել են հունվարի 14-ին: Հանդիպման նախօրեին Արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է Ռուսաստանում Ճապոնիայի դեսպան Տոյոհիսա Կոդզուկին եւ նրան նախազգուշացրել «Ռուսաստանի եւ Ճապոնիայի ղեկավարների միջեւ բանակցային գործընթացի արագացման համար» պայմանավորվածությունների խեղաթյուրման վտանգի մասին: Մոսկվային մտահոգել են բանակցությունների նախօրեին ճապոնական քաղաքական գործիչների, այդ թվում`վարչապետ Շինձո Աբեի մի քանի հայտարարությունները:

Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ խաղաղ պայմանագրի ստորագրմանը խանգարում է 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակներից չլուծված Կուրիլյան կղզիների շուրջ տարածքային վեճը․ Տոկիոն որոշ կղզիներ իրենն է համարում, Մոսկվան պնդում է, որ կղզիները ԽՍՀՄ-ի տարածք են դարձել 2-րդ Համաշխարհայինի արդյունքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ