News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 23
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էնդոմ Մարուքյանը ԱԺ այսօրվա նիստում խորհրդարանի փոխնախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրեց Մանե Թանդիլյանին: Նա ներկայացրեց Թանդիլյանի կենսագրությունը:

«Մենք այստեղ խոսում ենք ընդդիմադիր փոխխոսնակի մասին, իսկ տիկին Թանդիլյանը միշտ աչքի է ընկել քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, իր ընդդիմադիր կեվածքով, որպես «Դեմ եմ» շարժման առաջնորդներից մեկը, հետագայում որպես ԼՀԿ-ի անդամ ու ԱԺ պատգամավոր»,-ասաց ԷԹդմոն Մարուքյանը:

Նա նկատեց, որ նախորդ ԱԺ-ում ընդդիմադիր փոխխոսնակը եղել է ԲՀԿ-ից. «Այսօր մենք հնարավորություն ունենք այդ ավանդույթը փոխելու: Սահմանադրությունը չի ասում, որ ԱԺ նախագահի ընդդիմադիր փոխնախագահը պետք է լինի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից: Սա նշանակում է, որ մենք ունենք ընտրություն»:

Մարուքյանի խոսքով, այստեղ նաեւ անձերն են կարեւոր, իսկ իրենք ներկայացրել են մեկի թեկնածությունը, որն իսկապես աչքի է ընկել իր ընդդիմադիր գործունեությամբ. «Այս առումով տիկին Թանդիլյանի առաջադրումը շատ լեգիտիմ է»:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն որպես ընդդիմություն ավելի շատ ձայն է ստացել, եւ ընդդիմադիր փոխխոսնակը պետք է ԲՀԿ-ից լինի, Մարուքյանը հակադարձեց, որ ԲՀԿ թեկնածու Վահե Էնֆիաջյանն ու իրենց թեկնածու Մանե Թանդիլյանը առաջադրված են եղել նույն ընտրական տարածքում եւ Թանդիլյանը մոտ երեք անգամ ավելի շատ ձայն է ստացել: Նա նշեց, որ եթե ինքը լիներ քաղաքական մեծամասնության ղեկավարը, իր խմբակցության պատգամավորներին ազատ կթողներ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրություններում:

Նշենք, որ ԲՀԿ-ն էլ նույն պաշտոնի համար առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Իմ քայլը» խմբակցությունը ունի որոշում, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ