News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Թուրքիայի տնտեսության «ոչնչացման» մասին՝ սիրիական քրդերի վրա հարձակման դեպքում, ընդգծում է Վաշինգտոնի հավատարմությունն իր գործընկերներին, հաղորդում է AP-ին:

Նրա խոսքերով, ինքը չի քննարկել Թրամփի հայտարարությունը հենց նրա կամ թուրք պաշտոնյաների հետ: Միեւնույն ժամանակ, Պոմպեոն ենթադրել է, որ Թրամփը նկատի է ունեցել պատժամիջոցների կիրառումը, եթե Անկարան ռազմական գործողություն ձեռնարկի Սիրիայում քրդերի՝ ԱՄՆ-ի դաշնակիցների դեմ՝ «Իսլամական պետության» հետ պայքարում։

 «Վարչակազմը շատ հետեւողական է եղել իր պահանջում, որպեսզի թուրքերը չհետապնդեն քրդերին անհարկի միջոցներով»,-ասել է Պոմպեոն: «Եթե նրանք ահաբեկիչներ են, ապա մենք մտադիր ենք ոչնչացնել ծայրահեղականներին, որտեղ էլ որ նրանց գտնենք: Կարծում եմ՝ այս առավոտ նախագահի արած մեկնաբանությունները համապատասխանում են դրան»:

Կոնկրետ հարցին՝ ինչ է Թրամփը նկատի ունեցել Թուրքիայի տնտեսությունը ոչնչացնելու ներքո, Պոմպեոն պատասխանել է. «Մենք աշխարհում պատժամիջոցներ ենք կիրառում շատ դեպքերում։ Կարծում եմ, որ նա դա նկատի ուներ, բայց դուք պետք է հարցնեք նրան»:

Թրամփի թվիթը Անկարայի կտրուկ արձագանքն է առաջացրել, իսկ թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ 0,84 տոկոսով կորցրել է իր արժեքը երկուշաբթի՝ ԱՄՆ նախագահի սպառնալիքից հետո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակը պատասխանել է Թրամփին Twitter-ով՝ նշելով, որ Թուրքիան «պայքարում է ահաբեկիչների դեմ, այլ ոչ թե քրդերի»: «Ահաբեկիչները չեն կարող լինել ձեր գործընկերներն ու դաշնակիցները», - գրել է Իբրահիմ Կալինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ