News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Դուք չեք որոշելու, թե ով լինի ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը, այլ իրանք (նկատի ունի իշխող ուժին՝ «Իմ քյալը» դաշինքին-խմբ) եւ այդ որոշման բեռն իրենց վրա է: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանին:

Այս խոսքը դուր չեկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին, որը տեղից միջամտեց: Մարուքյանն էլ ասաց. «Դուք գրանցվեք ելույթ ունեցեք: Մյուս անգամ իմ խոսելու ժամանակ չմիջամտեք: Այո, ես պիտի ասեմ: Ինչու վիրավորվեցիք: Դուք բանավեճի մեջ եք մտել բանախոսի հետ: Մյուս անգամ, որ ես խոսում եմ, խնդրում եմ՝ չմիջամտեք: Եթե դուք վիրավորվել եք «իրանք» բառից, ես կարող եմ ներողություն խնդրել, բայց կստացվի, որ միայն դուք վիրավորվեցիք: Ես որեւէ վիրավորական բան չեմ ասել»:

Նշենք, որ ԲՀԿ-ն ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի համար առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ ԼՀԿ-ն առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը: «Իմ քայլը» խմբակցությունը ունի որոշում, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին:

Տպել
Ամենաշատ