News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես գործարար եմ եղել, սակայն բավականին առանձնահատուկ ոլորտով եմ զբաղվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլ»-ը դաշինքի պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ հիշեցնելով, որ ինքը զբաղվել է ռազմարդյունաբերական ոլորտով։

«Մենք տարիներ շարունակ պայքարել ենք եւ բարձրաձայնել ենք խնդիրներ՝ կապված ռազմաարդյունաբերեական ոլորտի հետ, սա իմ համար եւ մարդկանց,  ովքեր շփվում են ոլորոտի հետ, իսկապես կարեւոր խնդիր է եւ, որովհետեւ ռազմաարդյուրնաբերությունը ոչ միայն պաշտպանունակությունն է, այլ նաեւ ինքնիշխանության հարց է։ Վերջին 30 տարիների ընթացքում մենք այս ոլորտում կորցրել ենք մեր դիրքերը։ Մենք այսօր խնդիր ունենք մեր ռազմարդյունաբերության ոլորտը զարգացնելու, և օրենսդիր դառնալու իմ հիմնական պատճառներից մեկը սա է»,- ասաց նա։

Տիգրան Կարապետյանի կարծիքով՝ նոր Հայաստանում ստեղծվել է պատմական հնարավորություն  ՀՀ-ում զարգացնել ռազմարդյունաբերական ոլորտը. « Այս ոլորտը ոչ միայն բիզնես է, այլ երկրի ինքնիշխանության ամրապնդման կարևոր բաղադրիչներից մեկն է»։

Դիտարկմանը, որ Կառավարությունը նախարարություն է ստեղծում, որը առնչվելու է ռազմարդյունաբերությանը, ինչպե՞ս է տեսնում իր մասնակցությունն այստեղ Տիգրան Կարապետյանն ասաց, որ քննարկումներ են ընթանում. «Այս պահին ակտիվ քննարկումներ են բոլոր շահագրիգիռ կողմերի հետ, փակագծեր չէի ցանկանա բացել, սակայն հաշվի են առնվելու նաև ոլորտային ձեռնարկությունների առաջարկները, անցած ճանապարհը։ Պետք է քննարկենք նաև առկա խոչըդոտները՝ փորձելով նոր կառավարությունում ունենալ մի մարմին, որը վեր կհանի բացթողումները, օրենսդրական նախադրյալներ կստեղծի ոլորտի զարգացման համար»։

 Նշենք, որ Տիգրան Կարապետյանը պատգամավոր է ընտրվել Սյունքի մարզից։

Տպել
Ամենաշատ