News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այս ընտրությունը բացառիկ է իր բնույթով, դուք կատարում եք ձեր առաջին, գուցե նաեւ վերջին ընտրությունը ձեր պատգամավորական գործունեության ընթացքում: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածու «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ դիմելով ԱԺ պատգամավորներին:

«Դուք չեք ընտրում վարչապետ, դուք չեք կատարում ընտրություն, թե ով լինի ԱԺ նախագահ, ովքեր կլինեն ԱԺ նախագահի իշխանական երկու տեղակալները: Շատ պարզ պատճառով, դրանք կամ կուսակցական որոշումներ են, կամ մեկ թեկնածու, առանց ընտրության հնարավորության: Դուք չեք ընտրում հանձնաժողովների նախագահներ, նրանք արդեն որոշված են կուսակցական բարձրագույն մարմիններում: Ամենայն հավանականությամբ, դուք հետագայում չեք կատարելու ընտրություն ԱԺ տարբեր պաշտոններում, որովհետեւ այդ պաշտոններում կառաջադրվեն մեկական թեկնածու մեկ կուսակցությունից: Բայց մենք հասկանում ենք, որ ընտրությունը զարգացման գրավականն է, իսկ դրա բացակայությունն է առաջացրել այն իրավիճակը, որ հանգեցրել է անակնկալ պայթյունի»,- հայտարարեց Թանդիլյանը:

Նա նաեւ հարց ուղղեց, թե արդյոք ՀՀԿ-ից էր լինելու ԱԺ փոխխոսնակը, եթե դեպքերի բերումով ՀՀԿ-ն լիներ երկրորդ ուժը խորհրդարանում. «Առնվազն անկեղծ չեք լինի, եթե այո պատասխանեք»:

Թանդիլյանը նշեց, որ ցավոք, իշխող ուժի մտքով չի անցել, որ կարելի էր հնարավորություն տար այս «փառահեղ» խորհրդարանում հնարավորություն ստեղծել, որ երեք խմբակցություններն էլ ԱԺ փոխնախագահ ունենային:

«Ուզում եմ հիշեցնել, որ «ամենը մեզ» սկզբունքը Հայաստանը տարել է կործանման»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ