News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 23
Տեսնել լրահոսը

«Ես եկել եմ այստեղ աշխատելու եւ դուք իմ աշխատանքով կտենաք՝ ես ոնց եմ աշխատում»։ Այս մասին  այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանը։

Հարցին, թե որ հանձնաժողովում է իրեն պատկերացնում, Էդուարդ Բաբայանն ասաց, որ իրեն պաշտպանության ոլորտում է պատկերացնում։

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը նաեւ հերքեց ամիսներ առաջ իր մասնակցությունը հայտնի ծեծկռտուքի գործին եւ ասաց, որ հանրությունը շուտով կտեղեկանա այդ մասին։

Հարցին, թե ինչպես է վերաբերում այն արտահայտությանը, որ «ախրանիկից  դարձել է պատգամավոր», Էդուարդ Բաբայանն ասաց․ «Ես չեմ ամաչում, որ ախրանիկ եմ եղել, ախրանայի պետ եմ եղել եւ եթե  7000 մարդ ինձ վստահել է, ինչ կապ ունի ախրանիկ եմ եղել, ժողովուրդն է ինձ բերել այստեղ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ