News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ հունվարի 14–ին, որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ներկայացրած՝ դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կապերը դատավորի ընտանիքի հետ այնքան սերտ չեն, որ ազդեն դատարանի որոշման վրա։

Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատելու գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին՝ պատճառաբանելով, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը մտերիմ է դատավորի ընտանիքի հետ։

«Մենք մեր մասով բացահայտեցինք այդ հարաբերությունները, այդ հարաբերությունների բովանդակությունը։ Դատախազները գտան, որ այդտեղ ոչ մի խնդիր չկա, այսինքն՝ դատավորի անաչառության վրա դա չի ազդում, դատավորն էլ գտավ, որ իր անաչառության վրա դա չի ազդում։ Կարեւորը մենք մեր մասով արեցինք այն, ինչ պիտի անեինք»,– նշեց Ալումյանը։

Փաստաբանի խոսքով՝ իրենք դատավորին խնդրել են բացատրել, թե ինչ կերպ է այդ միջնորդությունների քննությունը հանձնարարվել իրեն։ «Դատավորը պարզաբանեց, որ միջնորդությունների քննությունը իրեն հանձնարարել է դատարանի նախագահը։ Մենք դիմեցինք դատարանի նախագահին, առ այս պահը պատասխան չունենք, հենց պատասխանը լինի, նոր հետո կորոշենք, թե ինչ կանենք»։

Նրա խոսքով՝ բուն միջնորդությունները՝  կալանքը երկարաձգելու եւ գրավ կիրառելու մասով, դեռ չեն սկսվել քննվել. «Այսօր արդեն աշխատանքային օրվա ավարտի պատճառով նիստը հետաձգվեց, այն կշարունակվի վաղը 11-ին։ Մինչ այդ հուսով եմ՝ մենք կստանանք դատարանի նախագահից համապատասխան պարզաբանումը, որից հետո կորոշենք՝ արդյոք  այդ հիմքով ուզում ենք միջնորդել, որ դատավորը ինքնաբացարկ հայտնի, որովհետեւ դատարանի կազմը պետք է որոշվի օրենքի հիման վրա։ Այսինքն՝ կան դատավորներ, որոնք այդ օրը հերթապահ էին, եւ այդ դատավորների միջից պետք է ընտրվի մեկը, ով պետք է քննի այս խնդիրը եւ այս որոշումը պետք է կայացվի օրենքի հիման վրա։ Այսինքն՝ օրենքի մեջ պետք է գրված լինի, թե ոնց է ընտրվում դատավորը, եւ հատկապես օրենքն էլ պետք է ճիշտ ձեւով կիրառված լինի, որ մենք համոզված լինենք, որ այստեղ ուրիշ պատճառներ չկան, որ դատավոր է ընտրվել հենց Արթուր Մկրտչյանը»։

Նրա խոսքով՝ այդ օրը բացի Արթուր Մկրտչյանից հերթապահ են եղել եւս 5 կամ 6 դատավոր, ուստի իրենք ցանկանում են հասկանալ, թե ինչ սկզբունքով է ընտրվել հենց նա։

Ալումյանի խոսքով՝ վաղը նույնպես Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու նիստին։ «Նպատակահարմար չի գտնում»,– ասաց Քոչարյանի փաստաբանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ