News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան շարունակում է գաղտնի զարգացնել միջուկային եւ հրթիռային ծրագրերը՝ ի հեճուկս իր նախագահ Կիմ Չեն Ընի հայտարարությունների։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ոլորտի փորձագետներին։

Արբանյակների եւ ամերիկյան հետախուզության տվյալների արտահոսքի ուսումնասիրությունը վկայում է, որ Հյուսիսային Կորեան փորձարկումների դադարեցման մասին հայտարարություններից հետո սովորական արագությամբ հրթիռներ եւ մարտագլխիկներ է ստեղծում, մասնավորապես՝ Կիմ Չեն Ընը եւս վեց միջուկային ռումբ ստեղծելու բավարար նյութ է ստացել՝ հայտնում է РБК-ն։

«Չկա վկայությունն այն բանի, որ նրանց միջուկային կամ հրթիռային ծրագրերը դանդաղեցված կամ դադարեցված են։ Դրա փոխարեն նրանք նոր մակարդակի վրա են դուրս եկել»,- հայտարարել են փորձագետները։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել