News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Դուք ձեր ամբողջ քաղաքական վերելքը հիմնել եք «Դեմ եմ» շարժման ակունքներից՝ խիստ քննադատության ենթարկելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին՝ դիմելով ԱԺ փոխխոսնակի ընդդիմադիր թեկնածու Մանե Թանդիլյանին, նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Ես էլ էի ոգեւորված ձեր սկզբունքայնությամբ, բայց ոգեւորությունս ընդհատվեց ձեր նախարար նշանակվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում, երբ դուք կտրուկ փոխեցիք ձեր դիրքորոշումը եւ հայտարարեցիք, որ սատարում եք պարտադիր կուտակայինը, քանի որ դրա վերացումը վնասում է բյուջեին:

Հիմա հարց. Միթե չունենք մտավախություն, որ ինչպիսի ջանասիրությամբ պաշտպանում եք խորհրդարանում նոր մշակութային արժեքներ ներդնելու մոտեցումը, կարո/ղ է ընտրվելու դեպքում մեկ շաբաթ անց փոխեք ձեր դիրքորոշումը»,-ասաց Պետրոսյանը:

Ի պատասխան Թանդիլյանն ասաց. «Դուք որեւէ հարցազրույց չեք տեսնի, որ ես կտրուկ կողմ եմ արտահայտվում պարտադիրին»: Նա հիշեցրեց, որ երբ 2010 թվականին Կուտակային կենսաթոշակային օրենքն ընդունվում էր, երբ ԲՀԿ-ն կողմ էր քվեարկում, հետո Վահե Էնֆիաջյանի նկարները կարելի էր տեսնել «Դեմ եմ» դրոշակով, իրենց ցույցերին:

«Այո, ես ասել եմ, որ 4 տարի հետո օրենքի հետդարձ անելը կարող է վնասել Հայաստանի միջազգային հեղինակությանը: Ու հիմա էլ այդ հարցը կանգնած է, թե արդյոք հետքայլը չի վնասի ՀՀ հեղինակությանը: Ձեր քաղաքական ընկալումն իմ մասին, ինձ համար ավելի ցածր է, քան Հայաստանի միջազգային վարկանիշը: Սա է այն միտքը, որ ինձ առաջնորդում է: Ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին ու շարունակում եմ դեմ լինել»,-ասաց Թանդիլյանը:

Գեւորգ Պետրոսյանը նշեց. «Դուք խոսում եք ՀՀ քաղաքացու մասին, ես նաեւ ՀՀ քաղաքացի եմ ու հիմա երբ դուք ասում եք, որ իմ կարծիքը ձեզ համար ավելի ցածր է, քան միջազգային ատյաններինը, կներեք, դուք դավաճանում եք ձեր ամբողջ գաղափարախոսությանը»: Թանդիլյանն էլ հակադարձեց, որ նա նենգափոխում է իր միտքը. «Ձեր կարծիքն իմ մասին ավելի ստորադաս  է, քան ՀՀ վարկանիշը: Այո, ես դեմ եմ արտահայտվել պարտադիրին նաեւ նախարար եղած ժամանակ, բայց կարո՞ղ ենք արդյոք միասին որոշում կայացնել ու հետքայլ անել»:

Տեղից սկսեց բղավել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ինչին Թանդիլյանն արձագանքեց. «Դուք կողմ եք քվեարկել կուտակային կենսաթոշակների օրենքին, որտեղ ներդրված էր պարտադիր բաղադրիչը»:

Տպել
Ամենաշատ