News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 23
Տեսնել լրահոսը


Տպավորություն է, որ այստեղ կարծես քասթինք դեֆիլե է սկսվել, թե ով է ավելի ընդդիմադիր թեմայով: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե դուք ուզում եք այդ քասթինգին մասնակցել, մեզ հանեք այս քասթինգից, մենք չենք եկել այստեղ քասթինգի մասնակցելու, եկել ենք աշխատելու;

Առավել ընդդիմադիր չի որոշվում նրանով, թե ով ավելի բարձր կգոռա եւ ում թոքերի տարողություն է ավելի մեծ: Իհարկե, «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերները, կարծում եմ, չեն կասկածում, որ եթե ավելի բարձր ձայնի ամպլիտուդի խնդիր լինի, ապա մենք այդտեղ էլ որեւէ մրցակից չունենք»,-հայտարարեց նա:

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել