News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում Իրանի դեսպան Կազեմ Սաջադին Թեհրանի քաղաքապետ Փիրուզա Խանաչիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Թեհրանի եւ Երեւանի միջեւ միջմունիցիպալ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:

Նշելով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ վերջին հանդիպման մասին՝ Իրանի դեսպանը Խանաչիին կոչ է արել այցելել Հայաստանի մայրաքաղաք:

Նրա խոսքով, Թեհրանի եւ Երեւանի միջեւ եղբայրական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումը հիմք կստեղծի այնպիսի ոլորտներում համագործակցություն եւ փորձի փոխանակման համար, ինչպիսիք են երթեւեկության խցանումները, թափոնների կառավարման համակարգը, կանաչապատումը եւ մետրոն:

Թեհրանի քաղաքապետն այս հանդիպմանը նաեւ ողջունել է Երեւանի հետ միջմունիցիպալ համագործակցության ընդլայնումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ