News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանը քննադատել է «հակաիրանական» համաժողովն իր մոտ ընդունելու Լեհաստանի որոշումը։ ինչպես հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին, թեեւ Լեհաստանն իրավունք ունի իր երկրում անցկացնել ցանկացած համաժողով, դա նրան իրավունք չի տալիս ընդունել հակաիրանական համաժողովը՝ հայտնում է Mehr-ը։

Ավելի վաղ Լեհաստանի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ իրավունք ունի համատեղ կազմակերպել համաժողով, որի «նպատակը Մերձավոր Արեւելքում կայունությանը եւ բարգավաճմանը նպաստող հարթակի ստեղծումն է»։ Այդ համաժողովի մասին հայտարարել էր պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նշելով, որ հիմնական թեման Իրանն է լինելու։

Կասեմիի խոսքով՝ Իրանի հանդեպ Լեհաստանի վարքագիծն անընդունելի է։ Նա նաեւ հույս է հայտնել, որ Լեհաստանի իշխանությունները կվերանայեն հակաիրանական համաժողով անցկացնելու իրենց որոշումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ