News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգները համաձայնության կգա Չինաստանի հետ, որպեսզի վերջ դրվի առեւտրային պատերազմին։ Նա հայտարարել է, որ Պեկինը ուզում է բանակցություններ վարել, եւ դրանցից վերջինները լավ են ընթանում՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ավելի վաղ Թրամփը խոստացել էր մարտի 2-ից 200 մլրդ դոլարով բարձրացնել չինական ներկրվող ապրանքների տուրքերը, եթե Չինաստանը չկարողանա լուծել մտավոր սեփականության գողության եւ մի շարք այլ խնդիրներ։

Աշխարհի խոշորագույն երկու երկրները միջին մակարդակով անցյալ շաբաթ բանակցություններ են վարել Պեկինում, եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը լրագրողներին հայտարարել է, որ առեւտրային հարցերով Չինաստանի գլխավոր բանակցող, փոխվարչապետ Լյու Խեն այս ամիս, ամենայն հավանականությամբ, կայցելի Վաշինգտոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ