
Չինաստանը Լուսնի վրայից նմուշներ հավաքելու համար զոնդ կօգտագործի՝ հայտարարել է ՉԺՀ տիեզերական վարչության փոխտնօրեն Վու Յանխուան մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ «Չանե-4» զոնդը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում՝ հայտնում է Reuters-ը։
«Չանե-4»-ի խնդիրը տիեզերական դիտարկումներն են, տեղանքի եւ Լուսնի հանքանյութերի բաղադրության հետազոտությունը, ինչպես նաեւ նեյրոնային ճառագայթման չափագրումները։
Պաշտոնյաների խոսքով՝ Լուսնի մոտակա կողմից նմուշների հավաքման «Չանե-4»-ի առաքելությունը կանցկացվի տարվա վերջին, իսկ 2020թ․ Մարս կուղարկվի եւս մեկ զոնդ։
Նրա խոսքով՝ ապագա առաքելությունների անցկացրած հետազոտությունները կարող են հիմք հանդիսանալ Լուսնի մակերեւույթին շինարարության համար։
«Չինաստանը, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ եվրոպական երկրները, մասնավորապես, հետազոտում են այն հարցը, թե արժի արդյոք Լուսնի վրա բազա կամ հետազոտական կայան ստեղծել»,- ասել է նա։