News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իրենք իրար մեջ հարցը լուծել են, որ ԱԺ փոխխոսնակը ԲՀԿ–ից լինի։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ժողովուրդը թող լինի դատավոր, այսինքն՝ մենք ի՞նչ պիտի անենք, մեզ ասում են՝ ինչի՞ ԲՀԿ–ի հետ չեք բանակցում։ Իշխանությունը փորձում է իր բեռը բարդել մեզ վրա։ Կա հրապարակային բանավեճ, կա 2 թեկնածու, եւ կա մրցակցություն, սա է քաղաքականությունը։ Հիմա քաղաքական մեծամասնությունը թող որոշի՝ ում է ընտրում։ Ես դրա համար եմ ԲՀԿ–ին իմ ուղերձում ասում՝ ես ձեր հետ կռիվ չունեմ։ Դուք թեկնածու ունեք, անտրամաբանական է ձեզանից հայցել ձայներ»,– ասաց Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը նշեց, որ իրենց հորդորները փոխխոսնակ ընտրելու հարցում ուղղված են «Իմ քայլը» դաշինքին։

«Մեր բոլոր շեշտադրումները, գնահատականները, հորդորները ուղղված են «Իմ քայլը» դաշինքին։ Այն թեզը, որ ԲՀԿ–ն երկրորդ ուժն է, անտրամաբանական է։ Կրկնում ենք՝ կարող է՝ ՀՀԿ–ն լիներ 2–րդ ուժը, պետք է ընտրեի՞ն։ Դա թեզ չի, եւ Սահմանադրությունը իմպերատիվ չի ասել, որ պետք է լինի 2–րդ ուժից։ Ասում է՝ ընդդիմադիր խմբակցություններից։ Մենք որ լինեինք, կանեինք հետեւյալը՝ ամեն խմբակցությունից մեկ տեղակալ կլիներ եւ ԱԺ նախագահությունը կլիներ բազմազան»,–ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ