News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Յուրացման եւ ապօրինի զենք–զինամթերք պահելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները երթով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի մոտից հասան Հանրապետության հրապարակ եւ այտեղ ավարտեցին իրենց բողոքի ակցիան։

«Մենք Հանրապետության հրապարակում հավաքվել ենք որպես պայքարի, միասնության սիմվոլ եւ մեր պայքարի անկասելիությունը ցույց տալու համար»,– ասաց  ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը։

Նշենք, որ ցուցարարները վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են հանդիպում երեք օրվա ընթացքում։ Մինչև այդ  Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով ցույցեր չեն անցկացվի։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ