News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» դաշինքի խմբակցությունն անցկացրել է փակ քննարկում, որի ընթացքում շոշափվել են որոշ հարցեր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հունվարի 14-ին հայտարարեց «Իմ քայլը դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նրա խոսքով, մասնավորապես, քննարկվել են խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների հնարավոր թեկնածությունները, ինչպես նաեւ՝ տեխնիկական բնույթի հարցեր, ինչպես օրինակ պատգամավորների միջեւ աշխատասենյակները վերաբաշխելը։ Բացի այդ, ինչպես նշեց Աղազարյանը, իրենք նաեւ քննարկել են կազմակերպչական հարցեր՝ կապված ԱԺ-ում վաղվա քվեարկությունների հետ։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը ԱԺ խոսնակ է ընտրվել 131 «կողմ» ձայներով։ Փոխխոսնակների թեկնածուներ են առաջադրվել Լենա Նազարյանը եւ Ալեն Սիմոնյանը՝ «Իմ քայլից»։ Ընդդիմությունից փոխխոսնակի պաշտոնի համար պայքարում են «Բարգավաճ Հայաստանի» թեկնածու Վահե Էնֆիաջյանը եւ «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Մանե Թանդիլյանը։ Իշխող կուսակցությունը հայտարարել է, որ սատարում է «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ