News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 23
Տեսնել լրահոսը

Ավիացիոն շարժիչաշինության ոլորտում կոնստրուկտոր եւ գիտնական Ալեքսանդր Սարկիսովը մահացել է հունվարի 13-ին, 83 տարեկան հասակում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Շարժիչաշինության միացյալ ընկերությանը (ՇՄԸ)։

Ինչպես հայտնել է «ՇՄԸ-Կլիմով» ԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Վատագինը, նա մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո։

Սարկիսովը ծնվել է 1936թ․ մայիսի 19-ին՝ Մոսկվայում, 1959թ․ ավարտել է Ուֆայի ավիացիոն ինստիտուտը՝ «Թռչող սարքերի շարժիչներ» մասնագիտությամբ։ Այնուհետեւ մինչեւ 1982թ․ նա աշխատել է ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարարության Ուֆայի փորձարարական-կոնստրուկտորական բյուրոյում (ՓԿԲ), որտեղ ինժեներ-կոնստրուկտորից հասել է ՓԿԲ-ի փոխտնօրենի պաշտոնին։ Ընդ որում, նա հիմնական աշխատանքը համատեղել է Ուֆայի ավիացիոն ինստիտուտում դասավանդման հետ։

1983-1987թթ․ Սարկիսովն աշխատել է որպես նշված նախարարության 3-րդ գլխավոր վարչության գլխավոր ինժեներ, 1988-2003թթ․՝ Կլիմովի անվան գործարանի գլխավոր կոնստրուկտոր, վարչության պետ, որտեղ 1998թ․ կազմակերպել է կառավարման համակարգերի վարչություն, որի աշխատակիցները ստեղծել են թվային էլեկտրոնային բլոկներ։ 1990-ից Սարկիսովը Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր էր, իսկ 1991թ․ ստացել է տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։ Բացի այդ, նա Ավիացիայի եւ օդանավության գիտությունների ակադեմիայի նախագահն էր եւ մի շարք ակադեմիաների իսկական անդամ։

Սարկիսովը մեծ ներդրում է ունեցել ռազմական եւ քաղաքացիական ինքնաթիռների (Су-15, Су-25, МиГ-21БИС, МиГ-29, Ил-114, Ан-140), ուղղաթիռների (Ми-8, Ми-24, Ми-28, Ка-32, Ка-50, Ка-52) անօդաչուների գազատուրբինային շարժիչների արտադրության հարցում։ Նրա ղեկավարությամբ մշակվել են ավտոմատ կառավարման, խնայողությունը զգալիորեն բարձրացնող, շարժիչի շահագործման հուսալիությունը բարձրացնող թվային համակարգեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել