News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Փաստաբանները նախաձեռնում են իրենց իրավունքների պաշտպանության միջոցառումներ։ Այս առնչությամբ Փաստաբանների պալատի տարածած հայտարարության մեջ ասվում է.

 «2019 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը:

Քննարկման ժամանակ ելույթներ են ունեցել փաստաբաններ Արա Զոհրաբյանը, Հայկ Ալումյանը, Էդուարդ Աղաջանյանը, Կարեն Մեժլումյանը, Հրանտ Անանյանը, Սեդրակ Ասատրյանը, Մելանյա Առուստամյանը, Արմինե Ֆանյանը, Մարինե Ֆարմանյանը, Արսեն Մկրտչյանը, Հարություն Հարությունյանը, Լևոն Սահակյանը, Սեյրան Գրիգորյանը, Գուրգեն Գրիգորյանը, Էդգար Բադեմյանը, Զարուհի Փոստանջյանը, Արամ Օրբելյանը և Վրեժ Խաչիկյանը ներկայացնելով իրենց դիրքորոշումները և առաջարկությունները:

Քննարկման արդյունքներով փաստաբանները ձևավորել են 11 փաստաբանից կազմված նախաձեռնող խումբ, ինչպես նաև որոշել են՝

Ընդլայնել փաստաբանների արագ արձագանքման խումբը՝ կամավորության սկզբունքով ներգրավելով նոր փաստաբանների:

Կոչ ուղղել իրավապահ մարմիններին՝ փաստաբանների մասնագիտական գործունեության իրականացման խոչընդոտները վերացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Կոչ ուղղել ՀՀ վարչապետին, որպես գործադիր մարմնի ղեկավարի՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունն առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության որոշ անդամների կողմից ոչ իրավաչափ միջամտության, այդ թվում՝ նախաձեռնել մասնագիտական գործունեության առնչությամբ փաստաբանին վիրավորելու, նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու արարքները քրեականացնելու գործընթաց:

Սահմանել, որ խնդրի լուծմանն ուղղված գործադիր իշխանության կողմից համարժեք միջոցներ չձեռնարկելու պարագայում փաստաբանական համայնքը կնախաձեռնի համընդհանուր փաստաբանական բողոքի ակցիաներ:

Խնդրի մասին իրազեկել միջազգային կառույցներին:

Նախաձեռնող խմբի անդամներ՝

Արա Զոհրաբյան

Վահե Եփրիկյան

Արմինե Ֆանյան

Էդուարդ Աղաջանյան

Էրիկ Ալեքսանյան

Կարեն Մեժլումյան

Լևոն Սահակյան

Սիմոն Բաբայան

Սեդրակ Ասատրյան

Հարություն Հարությունյան

Մարինե Ֆարմանյան»

 

 

Տպել
Ամենաշատ