News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան քրդերի հետ խնդիրներ չունի, նա ձգտում է պայքարել «ահաբեկչական խմբավորումներ» դեմ, որոնք սպառնում են երկրի ազգային անվտանգությանը։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ հայտնում է «Անադոլուն»՝ հղում կատարելով Էրդողանի մամուլի ծառայությանը։

Աղբյուրի համաձայն՝ Էրդողանը եւ Թրամփը քննարկել են Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելու գաղափարը։ Էրդողանը հայտարարել է, որ թուրքիան սատարում է Սիրիայից ամերիկյան զորքերը հանելու Թրամփի որոշմանը եւ այդ կապակցությամբ ամեն հնարավոր աջակցություն կցուցաբերի։

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են առաջ մղել երկկողմ տնտեսական հարաբերությունները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել էր, թե ԱՄՆ-ը «կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը», եթե նա հարված հասցնի սիրիական քրդերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ