News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը արդեն հաջորդ տարի կդադարի ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն երկիրը լինել, իսկ 2030թ․ այդ ցուցակում երրորդ տեղում կլինի՝ առաջ թողնելով Չինաստանին եւ Հնդկաստանին՝ կանխատեսում են Standard Chartered բանկի վերլուծաբանները՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։

Իրենց կանխատեսումների համար նրանք օգտագործել են ՀՆԱ-ի անվանական արժեքի մասին տվյալները՝ հաշվի առնելով գնողունակության հարաբերակցությունը։ «Բեկումը կապահովի համաշխարհային միջին խավը։ 2020թ․ համաշխարհային բնակչության մեծամասնությունը միջին դասին կպատկանի։ Ասիան կառաջնորդի այդ խավի աճի տեմպերով, սակայն Արեւմուտքում լճացում կնկատվի»,- ասվում է վերլուծության մեջ։

Ընդ որում, Ռուսաստանը, ըստ փորձագետների, 2010-ի 6-րդ տեղից 2020-ին կփոխադրվի 5-րդ, իսկ 2030-ին՝ 8-րդ տեղ։

Գլխապտույտ առաջացնող թռիչք կարող է ցույց տալ Ինդոնեզիան՝ 2020թ․ այն ՀՆԱ-ի ցուցանիշներով կներառվի թոփ-10-ում՝ զբաղեցնելով 7-րդ տեղը, իսկ 2030թ․ կտեղափոխվի 4-րդ տող։ Բացի այդ, Standard Chartered-ի գնահատականներով, նկատելիորեն կբարելավվեն Թուրքիայի, Բրազիլիայի, Եգիպտոսի դիրքերը, որոնք 2030-ին կզբաղեցնեն 5-րդ, 6-րդ եւ 7-րդ տեղերը համապատասխանաբար։

Ճապոնիան եւ Գերմանիան, որոնք ՀՆԱ-ի ծավալով առաջին եռյակում են, 2030թ․ կտեղակայվեն տասնյակի վերջում՝ 9-րդ եւ 10-րդ տեղերում։

Մի շարք տնտեսագետներ, ներառյալ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի փորձագետները, ՀՆԱ-ն անվանում են հնացած ցուցանիշ, որը չի արտացոլում ժամանակակից տնտեսության զարգացման պատկերը։ Սակայն առայժմ հենց ՀՆԱ-ն են օգտագործում տարբեր երկրների եւ տարածաշրջանների տնտեսությունների համեմատության համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ