News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Բրազիլիայի ղեկավար Ժաիր Բոլսոնարուին «մեր ժամանակների Հիտլեր» է անվանել՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Վենեսուելայի եւ Բրազիլիայի հարաբերությունները լարված են։ Դեռեւս մինչեւ իր պարտականությունների ստանձնումը Բոլսոնարուն խոստացել էր անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Վենեսուելայի դեմ՝ իրավական պետության եւ ժողովրդավարության շրջանակներում։

Ավելի վաղ Բրազիլիայի իշխանությունները Բոլսոնարուի երդմնակալության արարողության հրավերներ էին ուղարկել Մադուրոյին եւ Կուբայի ղեկավար Միգել Դիաս Կանելին, այնուհետեւ հետ էին կանչել դրանք, ինչպես նաեւ չէին հրավիրել Նիկարագուայի իշխանություններին, այսինքն՝ տարածաշրջանում Կարակասի դաշնակիցներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ