News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրն ԱԺ դահլիճում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, թե ովքեր են ղեկավարելու խորհրդարանական հանձնաժողովները, շատերի համար անսպասելի հայտարարվել է, որ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվելու ԲՀԿ-ին։

Մեզ նախապես ասացին, որ այն ղեկավարելու է Անուշ Բեղլոյանը՝ «Բիլայնի» նախկին խոսնակը, որը Միրզոյանի ջանքերով է հայտնվել խորհրդարանում։ Սակայն երեկ այլ անուն էր հնչում՝ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Արման Եղոյանի։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց՝ դեռ քննարկման փուլում է հարցը։ Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցությունն անմասն է այս հարցերից՝ որոշումները կայացնում է Փաշինյանն անձամբ՝ պատգամավորների «քաստինգն» անող խմբի հետ։

Դաշինքը, սակայն, այս օրերին ցայնտոտի մեջ է՝ հունվարին կարեւոր միջխորհրդարանական վեհաժողովներ կան նախատեսված, ու պետք է կարողանան հավուր պատշաճի մասնակցել դրանց` ԵԽԽՎ, Արեւելյան գործընկերության` Եվրանեստի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովների նիստեր։ Պետք է պատվիրակություններ ձեւավորել, պատվիրակներին նախապատրաստել, ղեկավարներ նշանակել: Եվրասիական ուղղությամբ եւս՝ ՀԱՊԿ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովների, հայ-ռուսական բարեկամական խմբի ձեւավորման ժամանակն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ