News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նախօրեին սպառնացել էր Թուրքիայի տնտեսությունն «ավերել» Վաշինգթոնին ոչ ձեռնտու գործողությունների դեպքում, երկուշաբթի երեկոյան զայրույթը փոխարինել է ողորմածությամբ՝ հայտարարելով Թուրքիայի հետ համագործակցության տնտեսական մեծ ներուժի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խոսել ենք ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական գործերի մասին՝ զգալի ընդլայնման մեծ ներուժ կա»,- իր Twitter-յան էջում գրել է Թրամփը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցից հետո:

Մինչեւ զրույցը Թրամփը սպառնացել էր «Թուրքիան ավերել տնտեսական առումով», եթե Անկարան Սիրիայում «քրդերին հարվածի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ