News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մեր ելույթները ԲՀԿ-ին ուղղված չեն, որովհետեւ նրանք ունեն թեկնածու եւ քվեարկելու են իրենց թեկնածուի օգտին. «Մեր ելույթներն ուղղված են այն խմբակցությանը, որը չունի թեկնածու եւ իրենց ձայներից է կախված, թե ով է ընտրվելու: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք քաղաքական իմաստով կռիվ ենք տալիս, որ մեր թեկնածուին ներկայացնենք, պաշտպանենք, որ նա ընտրվի, ու այդ կռվի մեջ, հարգելի ԲՀԿ, դուք մտնում ու կռիվ եք տալիս: Եթ դրա կարիքը լինի ես ընդհանրապես չեմ հապաղի հետ գնալ եւ սկսել ինչ-որ բաներ ասել: Օրինակ, մեր նախարարին չեն փողոցում հեռացրել պաշտոնից ու հայտարարել հակահեղափոխական: Ձեր կուսակցությունից են արել, բայց մենք դա չենք ասում: Ինչքան ասեք, մենք պետք է ասենք»,-հայտարարեց Մարուքյանը՝ կոչ անելով չմտնել իրենց ու «Իմ քայլը» դաշինքի կռվի մեջ:

«Կռիվ ունեք, ձեր կռիվը տարեք, որովհետեւ ձեր ձայներն էլ պետք է ըստ էության, այնտեղից գա»,-հավելեց Մարուքյանը:

Նա նշեց, որ այս իրավիճակում կա երեք ճանապարհ «Իմ քայլի» համար. ընտրել Մանե Թանդիլյանին, ընտրել Վահե Էնֆիաջյանին եւ թողնել ազատ, ով ում ուզում է, թող ընտրի:

Մարուքյանը հայտարարեց, որ քանի որ «Իմ քայլը» որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, իրենք «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված ԱԺ փոխխոսնակների քվեարկության ժամանակ իրենց պատգամավորներին ազատ կթողնեն քվեարկության ժամանակ:

«Եթե մեր տարբերակը չհաղթահարի այն արգելքները, որոնք այստեղ ստեղծված են, մենք կարող է չունենանք ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալ»,-իր խոսքն ամփոփեց ԼՂՀ ղեկավարը:

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ