News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Volkswagen-ը նորացված  Passat է ներկայացրել: Գերմանացիները փոխել են մեքենայի արտաքին տեսքը. այն ռադիատորի ավելի մեծածավալ ցանց եւ ավելի նեղ լուսադիոդային լուսարձակներ ունի: Սակայն պլատֆորմը, որի վրա կառուցվել է Passat-ը, նույնն է ինչ նախորդինը, հայտնում է RG-ն:

Մեքենան ունի 2 լիտր տարողությամբ տուրբո շարժիչ՝ 174 ձիաուժ հզորությամբ, բայց 184-ից մինչեւ 207 Հմ դարձած պտտվող մոմենտով եւ 6 մխոցանի ավտոմատ շարժիչի համակցությամբ: Կախոցը նույնն է մնացել: Իսկ ինտերիերում հաճելի փոփոխություններ կան: Մասնավորապես Passat-ը 8 դյույմանոց սենսորային էկրանով եւ Apple CarPlay գործառույթներով  MIB II տեղեկատվա-ժամանցային համակարգ եւ Android Auto ունի:

Ինչպես եւ նախորդ մոդելը, թարմացված մեքենան առջեւում ընթացող մեքենայի հետ բախման զգուշացման եւ արտակարգ արգելակման համակարգ ունի:

Passat-ի ստանդարտ 17 դյույմանոց անիվները մինչեւ 18 կամ 19 են դարձել, Fender աուդիոհամակարգ է ավելացվել, նստատեղերը պատվել են Nappa կաշվով, ինչպես նաեւ առանց բանալու մեքենան գործարկելու ստեղ է ավելացվել:

Սպասվում է, որ մեքենայի եվրոպական տարբերակը կներկայացվի փետրվարին:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ