News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ երեք փոխնախագահների ընտրությունը: Այն տեղի է ունենում ԱԺ դահլիճին հարակից նախասրահում, ժամը 11.00-ից մինչեւ 1200-ն:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության կարգը:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի կողմից ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են առաջադրվել Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, իսկ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար ԲՀԿ-ն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին, քանի որ ԲՀԿ-ն ավելի մեծ խմբակցություն ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ