News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանում կպնդեն, որպեսզի երկրորդ նախագահի խափանման միջոցի գործով միջնորդությունները քննվեն առանձին: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ  ՀՔԾ–ն միջնորդել է  եւս երկու ամիս ժամկետով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ Այս երկու գործն էլ քննելու է դատավոր Արթուր Մկրտչյանը։

Այսօր՝ հունվարի 15-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն ասաց, որ դատարանին կխնդրեն, որ սկզբում գրավի միջնոդությունը քննվի, դրա վերաբերյալ  որոշում կայացվի, որից հետո, եթե գրավի հարցը մերժվի առանձին քննվի կալանքի երկարացման հարցը

«Դրանք երկուսը տարբեր միջնորդություններ են, ֆորմալ առումով երկու տարբեր մեղադրանքների եւ տարբեր ժամանակահատվածների են վերաբերվում: Գրավի միջնորդությունը վերաբերվում է անցյալ տարվան եւ այս տարվա վերջին հինգ օրերին, իսկ կալանքի երկարացումը դրա հաջորդող ժամանահատվածին»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացար հայտնելու այլ հիմքեր տեսնու՞մ է, թե՝ ոչ, Օրբելյանն ասաց.

«Այլ հիմքեր այս պահին առնվազն մենք չենք տեսնում, հնավոր է կան ինչ-որ հանգամանքներ, որոնք գործընկերներս կարող են մատնանշել, բայց այս պահին չենք տեսնում նման հիմքեր: Դատարանին հարցրել ենք նաև թե դատախազությունում աշխատած տարիներին արդյոք առնչվել է Մարտի 1-ի գործերին, դատավորը նշեց, որ ոչ»: Անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանի գործով («Օրագիր» օրաթերթի խմբագիր եղած ժամանակ թերթին առնչվող գործով) մեղադրող դատախազ է եղել, Օրբելյանը նշեց.

«Դա որպես այդպիսին ինքնաբացարակի հիմք չէ, եթե չպարզվի, որ վարչապետը ինչ-որ կերպ ուղղակի առնչություն ունի չարաբաստիկ գաղտնալսումների հետ: Եթե դատարանը գիտի նման հանգամանքերի մասին, ճիշտ կլինի որ նա հայտնի»:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռեւս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, եւ դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ