News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ժողովուրդն առանց կեղծիքի, առանց կաշառք բաժանելու ընտրություն է արել. սպասենք, տեսնենք, ինչ է լինելու: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

«Ժողովուրդը սպասում է, որ լավ է լինելու, որ աշխատավարձները, թոշակները բարձրանալու են, էժանություն պետք է լինի: Մենք էլ դրան նպաստելու ենք դրան»,-ասաց նա:

Վարդան Ղուկասյանը չհամաձայնեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի տեսակետին, թե ԱԺ-ում ընդդիմություն չկա, բոլորը Նիկոլ Փաշինյանի ֆանատներն են: Փոխարենը նշեց, որ քաղաքականությունից դուրս ունի ֆանատներ. «Ես Փաշինյանի ֆանատների ցուցակում ի՞նչ գործ ունեմ: Հայ ազգը չունի՞ ֆանատներ: Օրինակ մեկը ես ֆանատ եմ հայ ազգի կապակցությամբ: Սորոսից հեռու եմ, այլասերվածությունից: հայկական եկեղեցին պահում, պահպանում ենք, մեր ավանդույթները: Ասում են, եթե ուզում ես մի ազգի ճանաչել, գնա երկրորդ քաղաքը: Վրացուն ճանաչելու համար պետք է գնաս Քութայիսի, հային ճանաչելու համար՝ Գյումրի»,-հայտարարեց Վարդան Ղուկասյանը:

Դիտարկմանը, որ նախորդ ԱԺ-ից ինքը գումար է ստացել վարձով բնակվելու համար, Վարդան Ղուկասյանն ասաց. «Անցած անգամ չեմ վերցրել, բայց այս անգամ պետք է վերցնեմ»:

Հարցին, թե ինչու է դարձել պատգամավոր, նա պատասխանեց. «Որ լավ բաներ անեմ, աշխատավարձը բարձրացնեմ»:

Տպել
Ամենաշատ