News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը ՀՀ ժողովրդին չի թալանում.սա այն փոփոխությունն է, որի մասին հասարակությունը  երազել է երկար տարիներ: Այդ մասին այսօր՝ հունվարի  15-ին Facebook սոցիալական ցանցի լայվի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ներկա և նախորդ իշխանությունների միջև տարբերության մասին՝ հստակ արձանագրելով փոփոխությունների եզրերը:

«Իշխանությունը ձևավորել է ժողովրդի կողմից: ՀՀ քաղաքացիներն են ձեւավորել  իշխանությունը: Իշխանությունը չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը ձևավորելու հնարավորությունը: Եղունգներով իշխանությունը չենք պահելու: Եթե ժողովրդին պետք լինի, ապա մենք կլինենք այս կարգավիճակում, եթե ոչ, ապա չենք լինի: Ինձ համար անընդունելի կլինի այն վիճակը, եթե պարզվի, որ իմ վարչապետ լինելն ավելի շատ հարկավոր է ինձ, քան Հայաստանի քաղաքացիներին: Որ պահին այդպես լինի, ուրեմն ես անելիք չունեմ այս կարգավիճակում»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ նոր կառավարությունից փորձում են կերտել բացասական կերպար՝ ցույց տալով, թե  ոչինչ չի փոխվել. «Ես թույլ չեմ տալու, որ այդ իմիջը ստեղծվի, ընդ որում, դա անելու եմ ոչ թե լրատվամիջոց խլելով, այլ այս ճանապարհով, այն է՝ քաղաքացիների հետ ուղիղ շփումով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ