News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ես հասկանում եմ, որ տարբեր քաղաքական գործիչներ կարող են քաղաքական կոռեկտության, քաղաքական բառապաշարի հետ կապված խնդրներ ունենալ. Կապրենք կտեսնենք, թե ինչպիսի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն, եւ ինչպիսին կլինի նոր խորհրդարանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ նոր ԱԺ-ում չկա ընդդիմություն, որ սա քայլ է դեպի ԽՄԿԿ:

«Ես ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս կանխակալ գնահատականներ հնչեցնել, հատկապես ԲՀԿ-ի մասով: Մենք քանիցս ասել ենք, որ կողմ ենք կոռեկտ փոխհարաբերությունների բոլորի հետ: Ով խախտեց կոռեկտության սահմանը, մի քանի անգամ ավելին ստանալու է: Ես կողմ եմ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման սկզբունքին»,-ասաց Զոհրաբյանը:

Հարցին, թե ԱԺ հանձնաժողովներից որ երկուսն է ընտրելու ԲՀԿ-ն, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իհարկե, կա Դոնթի բանաձեւ, որով քաղաքական ուժերը կարող են ըստ հերթականության հայտնել իրենց նախապատվությունը, բայց այս անգամ իրենք գնացել են քաղաքական կոնսուլտացիաների ճանապարհով: Նա չցանկացավ այս պահին նշել, թե այդ խորհրդակցությունների արդյունքում որ հանձնաժողովներն են լինելու ԲՀԿ-ինը:

Նա հավելեց, որ ԱԺ փոխնախագահների ընտրության հարցում եւս քաղաքական կոնսենսուս ունեն:

Նշենք, որ նոր ԱԺ-ն կունենա 11 հանձնաժողով, որից, ըստ Դոնթի բանաձեւի երկուսը բաժին կհասնի ԲՀԿ-ին, մեկւ՝ «Լուսավոր Հայաստանին»:

Տպել
Ամենաշատ