News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստանը» երբեւէ եւ որեւէ պարագայում չի կարող սիրելի լինել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Այս մասինն այսօր` հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

««Լուսավոր Հայաստանը» երեբեւէ եւ որեւէ պարագայում սիրելի լինել չի կարող «Քաղաքացիական պայմանագրին», քանի որ անկախ է, ունի իր կարծիքը տարբեր հարցերում եւ տարբեր մոտեցումներ ունի բոլորից եւ հետեւաբար ես չեմ ուզում, որ իմ գործընկերները փաթեթավորեն իրենց ընտրությունը եւ իմ խոսքում փորձում էի նրանց բեերլ այն դաշտ, որ իրենք կարողանային համարձակորեն արտահայտել իրենց կարծիքը, իրենց ընտրության դրդապատճառաները եւ, այնուամենայնիվ, մենք տեսանք, որ պատասխանատվությունը նորից բարդվեց ժողովրդի վրա, այնինչ ժողովուրդն ընտրել է «Իմ քայլը» դաշինքին, որն այսօր պետք է իրենց անունից  ընտրություն կատարի»,- ասաց նա:

Մանե Թանդիլյանը հավելեց, որ «Իմ քայլը» դաշինքի որոշումից է կախված լինելու, թե ինչպիսի ներկայացվածություն կունենա Ազգային ժողովի խորհուրդը եւ բարձր պաշտոնները, այդ առումով ամբողջ պատասխանատվությունն իրենցն է:

«Սա այն եզակի դեպքն է, որ «Իմ քայլը» կարող էր չցուցաբերել խմբակցության դիիրրքորոշում, աղբյուրրը այդ դիրքորոշման ինձ համար շարունակում է  մնալ շատ վիճարկելի, ես ունեմ իմ ուրույն կարծիքը այդ ամենի մասին եւ ուզում եմ շեշտադրել, որ ինձ համար յուրաքանչյուր ընտրություն հարգանքի արժանի է եւ ես պատրաստ եմ շնորհավորել ընտրված փոխխոսնակին»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ