News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը համոզված է՝  Երեւանի ավագանին իր որոշմամբ պետք է հստակեցում մտցնի մեծ տարածքի սեփականության վկայական ունեցող, սակայն փոքր տարածքի վրա գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների տեղական տուրքերի մասով եւ արտադրական աղբ չգոյացնող միջանցքների աղբահանության վճարների մասով։

Այսօր՝ հունվարի 15-ին Երեւանի ավագանու արտահերթ նիստին նա մասնավորապես ասաց. «Մենք քառակուսի մետրով հաշվարկվող տեղական տուրքեր ունենք, որոնք սահմանվում են կոնկրետ գործունեության համար տեղական տուրքի սահմանում։ Տնտեսվարողները պնդում են, որ այսքան ժամանակ խնդիրներ են ունեցել այն մասով, երբ ունեն մեկ միասնական սեփականության վկայական մեծ տարածքի վրա, սակայն  առանձին փոքր տարածքում իրականացնում են, ենթադրենք, ծխախոտի կամ ալկոհոլի վաճառք, հաշվարկի ժամանակ հարաբերական է դառնում, թե ինչպես պետք է հաշվարկվի՝ ամբողջ տարածքի համար թե այն տարածքի համար, որտեղ փաստացի իրականացվում է այս գործունեությունը»։

Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ մեկ այլ խնդիր է արտադրական աղբ չգոյացնող միջանցքների աղբահանության վճարները. «Սրա հետ կապված պետք է նշել նաեւ աղբահանության վճարների հարցը արտադրական օբյեկտների համար, որտեղ կա մի քանի կարգի վճարներ՝ առեւտրային տարածքների համար, տարբեր գործունեությունների իրականացման համար, եւ այստեղ է, որ տնտեսվարողները մտահոգություն են բարձրացնում, որ կան տարածքներ, որոնք արտադրական աղբ են գոյացնում, իսկ միջանցքները գործընթացի մեջ չեն մտնում, բայց դրանց համար աղբահանության վճար է գանձվում»։

Նա պնդում ՝ Երեւանի ավագանին այս հարցում եւս պետք է հստակ որոշում ընդունի։

Տպել
Ամենաշատ