News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների եւ վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը, որն ավելի վաղ հավանության էր արժանացել Սենատում եւ Կոնգրեսում: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA):

Տվյալ օրենքը հաղթանակ է ցեղասպանությունների կանխարգելման եւ նոր վայրագությունների կանխման  գործընթացների եւ նոր քաղաքականության իրականացման գործում, նշվում է ANCA-ի հայտարարությունում:

«ANCA-ն ողջունում է նախագահի կողմից Ակտի ստորագրումը եւ շնորհակալություն հայտնում օրենսդիրներին, որոնք օրինագծին աջակցել են: Լինելով հայազգի ամերիկացիներ, նրանց ժառանգները, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանությունը, մենք առանձնապես ուրախ ենք տեսնել օրենքի ստորագրումը, որը վկայում է անցումային արդարադատության, քրեական պատասխանատվության եւ բարոյական հրամայականի մասին՝ կիրառել անցյալի ցեղասպանությունների դասերը՝ նոր վայրագությունների կանխման ձգտմամբ»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ