News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում պետք է գործի անկախ դատական համակարգ, ցանկացած տեսակի միջամտությունն անթույլատրելի է: Այդ մասին այսօր՝ հունվարի  15-ին Facebook սոցիալական ցանցի լայվի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատաիրավական համակարգում տեղի ունեցող զարգացումներին:

«Մարդկանց մոտ հարցեր են ծագում՝ ասելով, թե այս կամ այն անձին բռնեցին, հետո բաց թողեցին: Արձանագրենք մի բան, հույս ունեմ, որ բոլորդ, առանց որեւէ վերապահման, գիտեք, որ ես այդ բռնելու եւ բաց թողելու հետ որևէ կապ չունեմ: Դրանք իմ որոշման տիրույթի հարցեր չեն: Դա ոչ թե այն պատճառով, որ չունեմ հնարավորություն ազդելու պրոցեսի վրա, այլ կարծում եմ, որ Հայաստանում պետք է գոյություն ունենա անկախ դատական համակարգ, եւ դրա կարևոր պայմաններից մեկը քաղաքական կամքն է, այնուհետև ինստիտուցիոնալ երաշխիքներ ստեղծելը:  Դրա հետ կապված կա խնդիր, եթե ես չեմ զանգում դատավորներին, դա դեռ երաշխիք չէ, որ ոչ ոք չի զանգում, այդ թվում, այդ դատական համակարգը ձեւավորած շրջանակից: Սա խնդիր է, բայց շատ նուրբ է, որ հանկարծ վհուկների որս չսկսենք, եւ ասենք, որ այ ինչ-որ դավադիր ուժեր , գնանք, մտնենք եւ հաստատենք  քաղաքական եւ դատական դիկտատուրա:  Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Մենք դատական դիկտատուրայի ճանապարհով չենք գնալու, մեզ համար կարևոր է վերլուծել իրավիճակը և թացը չորից տարբերել»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ դատական որոշումների հետ ինքը որեւէ առնչություն չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ